Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Խնձորը չի զիջում դեղերին

Խնձորը չի զիջում դեղերին

Ամեն օր երկու խնձոր ուտելով` կինը կարող է նվազեցնել խոլեսթերինի ցուցանիշներն ու սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Ֆլորիդայի համալսարանի գիտնականները պարզել են, որ խնձորը նվազեցնում է ճարպերի պարունակությունը դաշտանադադարի մեջ գտնվող կանանց արյան մեջ:

Ամեն օր խնձոր ուտող կանայք կարողացան նվազեցնել խոլեսթերինը 1/4-ով: Առանձնապես շատ նվազում էր ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը, որոնք խցանում են զարկերակներն ու մեծացնում են թրոմբի առաջացման հավանականությունը:

Նախքան դաշտանադադարը կանայք կարող են առանձնապես չանհանգստանալ սրտային հիվանդությունների առաջացման համար: Բայց ամեն ինչ փոխվում է 50-ից հետո: Այս տարիքային խմբում գտնվող 160 կին ենթարկվել է հետազոտությունների: Նրանց առաջարկել են ամեն օր ուտել 75 գրամ չորացրած խնձոր: Նաև կար ստուգիչ խումբ, որն ուտում էր սև սալոր:

Յուրաքանչյուր կամավոր 1 տարվա ընթացքում 3 ամիսը մեկ անգամ անալիզ էր հանձնում: Արդյունքում 3 ամիս անց հիմնական խմբի մոտ խոլեսթերինի մակարդակը նվազեց 9%-ով, իսկ ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը` 16%-ով: 6 ամիս անց ցուցանիշներն էլ ավելի տպավորիչ էին` 13% ու 24% համապատասխանաբար: Ստուգիչ խմբի մոտ նկատվում էին որոշակի փոփոխություններ, բայց ոչ այդքան զգալի:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ